ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով Սիրան Ավետիսյանը նանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։
Այս մասին տեղեկանում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Սիրան Ավետիսյանի կենսագրությունը․
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 ապրիլի 1984թ. թվական, ք.Ստեփանակերտ
Կրթություն
Արցախի պետական համալսարան 2001-2006թթ. իրավաբանական ֆակուլտետ, դիպլոմ գերազանցության
Աշխատանքային գործունեություն
2006 թվականին աշխատել է ԱՀ թիվ 11 միջնակարգ դպրոցում` որպես «Իրավունքի» ուսուցչուհի: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:
2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2010 թվականի հունվարի 28-ից նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:
2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ