Վաղն օլիմպիադաների հանրապետական փուլն է. ծնողներին խնդրում եմ հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրեց, որ վաղն օլիմպիադաների հանրապետական փուլն է և  ծնողներին խնդրել է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ։

Նախարարը նշեց, որ նախաձեռնությունը  անվտանգության աննախադեպ պայմաններում է անցկացվելու: Շուրջ 100 մասնակից է լինելու առանձին անցկացվող 4 քննություններին: Պահպանվելու է նաև ֆիզիկական հեռավորությունը:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158388862223501/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել