Մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշոկույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Վերջին զանգից՝ վերջին պար

Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:

Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և տեղեկացրել, որ մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։

«Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/626462851285780/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել