Եթե գիտեք, թե որտեղից է այս կամ այն հրավառությունն արձակվում, խնդրում եմ անմիջապես, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացնել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Վերջին շրջանում գրեթե ամեն օր գիշերվա ժամերին քաղաքում լսվում են հրավառության ձայներ: Խնդրի մասին պարբերաբար խոսում եմ ոստիկանապետի հետ, ամեն դեպքով կազմվում է արձանագրություն, սակայն հիմնականում չի հաջողվում բացահայտել իրավախախտներին: Ավելի արդյունավետ խնդրին լուծում տալու համար ունենք ձեր օգնության կարիքը:

Եթե հրավառության հեղինակները ձեր հարևաններն ու ծանոթներն են կամ պարզապես գիտեք, թե որտեղից է այս կամ այն հրավառությունն արձակվում, խնդրում եմ անմիջապես, գիշերվա ցանկացած ժամի ինձ տեղեկացնել դրա հասցեն կամ մոտավոր վայրը: Տվյալները պարզապես ուղարկվելու են ոստիկանություն՝ դրանց ընթացք տալու նպատակով, իսկ հայտնողի անունը որևէ կերպ չի հանրայնացվելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել