Մայթ առ մայթ, այգի առ այգի, թուփ առ թուփ, միլիմետր առ միլիմետր հանրությանն ու համայնքին ենք վերադարձնելու․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Տնտեսվարողի հետ վարած բանակցությունները հաջողությամբ պսակվեցին։

Այս մասին հայտնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Երկար տարիներ անց երեկ վերջապես ապամոնտաժվեց Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: Այսպես հետևողականորեն, ջանասիրաբար, մայթ առ մայթ, այգի առ այգի, թուփ առ թուփ, միլիմետր առ միլիմետր հանրությանն ու համայնքին ենք վերադարձնելու իր սեփականությունը, իր տարածքը»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել