Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվեց․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
Այն մասին, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի ակտը ծայրահեղ ապօրինի էր, խոսել ենք բազմիցս։

Ցանկացած փաստաբանի, դատախազի և քննիչի հարցրեք Սերգեյ Մարաբյանի և Արտուշ Գաբրիելյանի տարբերության մասին և կհասկանաք նշված երկու դատական ակտերի տարբերությունը թե՛ օրինականության, թե՛ արդարացիության առումով։
Անվիճելի է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Հ.Գ. Փորձեք այնպիսի «մեղադրանք» կարել, որ վաղը ձեզ դատարանում պաշտպանելու համար իմ հարգելի գործընկեր փաստաբանները չամաչեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել