Կառավարությունը հունիսի 4-ի նիստին որոշում է ընդունել Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին։
Ներկայացվել է, թե ովքեր կարող են բնակար ձեռք բերել և ինչ առաջնահերթությամբ։
Ինչպես նշել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի ընթացքում: Բնակարանները շահառուներին նախատեսվում է հանձնել երկու փուլով. մինչև 2023 թ. ապրիլ կհանձնվեն 200, մինչև 2023թ. օգոստոս՝ 145 բնակարան: Բնակարանների ընհանուր մակերեսի 1 քառ. մետրի արժեքը ներքին հարդարմամբ՝ 345 000 դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, վարկի մարման ժամկետը մինչև վարկառուի կենսաթոշակի տարիքի լրանալը, բայց ոչ ավելի քան 20 տարի: «Բնակարանները և ավտոկայանատեղերը բաշխվելու են վիճակահանությամբ: Ընդ որում, շահառուներն ազատ են ավտոկայանատեղ ձեռք բերելու հարցում»,-նշել է Արմեն Ղուլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում