Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հեռավար կարգով։ Նա նիստի օրակարգին անցնելուց առաջ հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է գրանցված երկրում՝ կորոնավիրուսով պայմանավորված։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ այս ամիս ևս թոշակները կառաքվեն փոստատարների միջոցով։