Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հեռավար կարգով։ Նա նիստի օրակարգին անցնելուց առաջ հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է գրանցված երկրում՝ կորոնավիրուսով պայմանավորված։
Նա նշեց, որ ռիսկային իրավիճակ է փոստային բաժանմունքների և բանկերի շրջանում։
«Երեկ բավական լավ արդյունքների հասանք այդ սոցիալական տարածությունների վերաբերյալ և նաև դիմակների բաժանում, ախտահանող տարբեր միջոցների տրամադրում, նոր սարքերի տեղադրում և այլն։ Ինչ-որ բաներ լուծվեց երեկ և օրվա վերջում բավականին լավ իրավիճակ էր։ Այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել 2 մարզից և Երևան քաղաքի համայնքներից մեկից։ Մեկում նույնիսկ մենք կասկածում էինք, որ պրովոկատիվ ինչ-որ բաներ կան, կապվել ենք ոստիկանության հետ, այդ հարցը հիմա ոնց-որ թե լուծվում է։ Մարզերում խնդիրը նորից կապված էր թոշակների և սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, որոնք դեռ չէին հասցրել իրենց գումարները ստանալ»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։