Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է հեռավար կարգով։ Նա նիստի օրակարգին անցնելուց առաջ հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է գրանցված երկրում՝ կորոնավիրուսով պայմանավորված։
«Վերջին տվյալները հետևյալն են․ երեկվա դրությամն ունեցել ենք մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվը՝ 697 նոր դեպք։ Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես մնում է նույն շրջանակներում։ Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերի միացված՝ 15 հոգի։ Կա մի վտանգավոր տենդենց, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադարական կոլեկտիվներում, դրա մասին խոսվել է վերջին մի քանի օրը, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նոր բռնկում»,-ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։