Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11․221 դեպք, որոնցից.
- 3464-ն` առողջացած,
- 176-ը` մահվան ելքով,
- 7509 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 68–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 9-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 63․459 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 697 նոր դեպք և 10 առողջացած։ Կատարվել է 1809 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Հիշեցնենք, որ հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 10․524, որից 3454-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 6841-ը, բացասական թեստերը եղել են՝ 61650-ը, մահվան դեպքերը՝ 170-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 59-ը։