Կառավարությունը հունիսի 4-ին որոշում ընդունեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ։
Հակաճգնաժամային 8-րդ ծրագրից կարող են օգտվել նաև ներքոնշյալ ոլորտների աշխատակիցները․
- մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
- փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
- թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
- ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
- համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
- էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
- ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
- համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
- ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
Հիշեցնենք, որ մինչ այս միջոցառման շահառու ոլորտներն էին․
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության)։
- հագուստի արտադրություն.
- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
- կահույքի արտադրություն.
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
- օդային տրանսպորտի գործունեություն.
- կինոթատրոնների գործունեություն.
- լուսանկարչության բնագավառում գործունեություն.
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
- պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն)։
Հավելենք նաև, որ աջակցությունից կկարողանան օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները։
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցությանչափըկկազմիմիջինաշխատավարձի 50%-ը, բայցոչպակաս, քան 68.000 դրամըևոչավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։