«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 07.20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր, Քանաքեռ 16-րդ, 17-րդ փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Չարենցի փողոցների գազասպառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը: