ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը առաջատար է տեղեկատվության թափանցիկության առումով: ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր և այլ պետական մարմինների կայքերի վարկանիշային աղյուսակը եզրափակում է ՀՀ հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձաժողովի կայքը: Այս տվյալները «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի հերթական մոնիթորինգի արդյունքներից է: Կոմիտեն 52 պաշտոնական կայք է ուսումնասիրել` 2012 թվականի փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում: Դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչով` 150-ը բովանդակայի են, 27-ը` տեխնիկական:
Մշտադիտարկման արդյուքներն այսօր լրագրողներին ներկայացրեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ըստ նրա` մեթոդաբանության համաձայն` կայքերը բաժանվել են երեք խմբի: «Առաջին խմբում ընդգրկվել են նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների, երկրորդ խմբում՝ մարզպետարանների և երրորդ խմբում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի կայքերը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ առաջին երկու խմբերը ներկայացվել են ռեյտինգային աղյուսակով, իսկ երրորդ խումբն առանց ռեյտիգային հերթականության:
Աշոտ Մելիքյանը խոսքով աղյուսակը կազմվել է հիմք ընդունելով 4 չափանիշներ՝ պահանջված տեղեկատվությունն առկա է, թե` ոչ, ամբողջական է, թե` չէ, հրատապությունը և տեխնիկական մատչելիությունը:
Տեղեկատվության թափանցիկության առումով ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքից հետո` 57,20%, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն է՝ 48,36%-ով, իսկ երրորդ տեղում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կայքէջն է` 48,21%-ով: 4-րդ հորիզոնականում է ԿԳՆ-ն՝ 46,47 % և ապա՝ Կենտրոնական բանկը՝ 45,12%-ով:
Կոմիտեի նախագահի գնահատականով՝ 45-50%–ը բարձ ինֆորմացիոն թափանցիկության ցուցանիշ է:
ՀՀ մարզերի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Սյունիքի մարզն է՝ 45,55%, ապա Արմավիրը՝ 35,52% և Կոտայքի մարզը՝ 34,20%-ով: Վերջին՝ տասներորդ տեղում է Վայոց Ձորի մարզի կայքէջը՝ 28,81%:
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մարզային իշխանությունների կայքերից 10-ից 8-ի մոտ թափանցիկության աստիճանը բարձրացել է` ի տարբերություն նախորդ տարվա։ Իջել է միայն Լոռու մարզի կայքէջի թափանցիկության աստիճանը:
Երրորդ խումբը, թեև չի կազմվել ըստ վարկանշային աղյուսակի, սակայն ըստ տոկոսների, առաջին տեղում է ՀՀ դատախազությունը՝ 55,58%-ով, ապա ԱԺ-ն է՝ 45,07%-ով և հետո ՍԴ-ն՝ 42,02%-ով: Ըստ ներկայացված սխեմայի՝ տեղեկատվության թափանցիկության առումով ակնհայտ ետ է մնում ՀՀ նախագահի պաշտոնական կայքը՝ 28,91%, որին նախորդում է ՀՀ Երևանի քաղաքապետարանը՝ 41,42%:
Խոսքի ազատության պետական կոմիտեի իրավաբան Օլգա Սաֆարյանի խոսքով` կայքերի հիմնական թերություններից են թափուր աշխատատեղերի և դրանց զբաղեցման կարգի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը:
Նունե Հովսեփյան