Վարչապետը նշանակել է իր աշխատակազմի քաղծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Գոռ Ալեքսանյանի դիմումը՝

1. Գոռ Աշոտի Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1)։

2. Գոռ Աշոտի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել