Արտաշատի բժշկական կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 537 պացիենտների, որոնցից 403-ն առողջացել և դուրս են գրվել:
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Թոքաբորբ արձանագրվել է նրանցից 250-ի մոտ, ծանր թոքաբորբ՝ 27-ի մոտ:
Գրանցվել է մահվան 5 դեպք:
Այժմ կենտրոնում բուժում է ստանում 120 պացիենտ։