Արցախ այցելած ՀՀ Կառավարության պատվիրակության բոլոր անդամները մինչ մեկնելը թեստ են հանձնել։ Արցախ մեկնել են միայն բացասական թեստ ունեցող աշխատակիցները։ Այս մասին հայտնել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը և հավելել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է թեստ հանձնում։
«Ինչ վերաբերում է երդմնակալությանը, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում ամենասերտ շփումներն ունեցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների հետ։
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները թեստ են հանձնել, որի պատասխանը եղել է բացասական։
Հետևաբար, տարածվող տեղեկությունը, որ վարչապետը կամ տիկինը Արցախում եղել են վարակված կամ կարող էին որևէ մեկին վարակել, հերթական ապատեղեկատվությունն է։
ՀՀ վարչապետի ու նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է»,-նշել է նա։