Կրթության տեսչական մարմինը հայտնում է․ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներին, ուսուցիչներին, սովորողներին և ծնողներին
Կրթական գործընթացի հարգելի՛ մասնակիցներ,
Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակը՝ նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) տարածման տեմպով պայմանավորված, հորդորում ենք ձեռնպահ մնալ տարեվերջյան կամ ավարտական միջոցառումների կազմակերպումից, համատեղ նկարահանումներից, լուսանկարվելուց, այլ հավաքներից։
Այս ժամանակահատվածում որոշ դպրոցների մուտքերի մոտ նկատում ենք դասագրքեր վերադարձնող երեխաների կուտակումներ: Դասագրքերի վերադարձը անհրաժեշտ է կազմակերպել հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ՝ կրել դիմակ և ձեռնոց, հաճախ ախտահանել ձեռքերը: Նպատակահարմար է սովորողների մուտքը դպրոց կազմակերպել ըստ ժամանակացույցի՝ դպրոցի շենք մեկական սովորողի մուտքի ապահովմամբ: Դպրոցի բակային տարածքում սպասող սովորողների միջև ապահովել 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:
Շնորհակալություն համագործակցության համար:
Կրե՛ք դիմակ, փրկե՛ք կյանքեր:
Առողջություն բոլորիս,-նշված է հաղորդագրության մեջ: