Հունիսի 1-ից կսկսվի վետերաններին միանվագ գումարի վճարումը

Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի հունիսի 1-ից կսկսվի Հայրենական մեծ պատերազմում (այսուհետ՝ ՀՄՊ) տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը (300000 դրամ պարգևատրում):

ՀՄՊ միանվագ պարգևատրման վճարումն իրականացվելու է շահառուի կենսաթոշակի (պատվովճարի) վճարման եղանակին համապատասխան (կանխիկ՝ «Հայփոստ» կամ անկանխիկ՝ շահառուի ընտրած վճարող կազմակերպության միջոցով):

Միանվագ պարգևատրումը կանխիկ եղանակով վճարվելու է փոստային բաժանմունքներում: Վճարման ժամկետի ավարտը՝ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման ժամկետին համապատասխան:

Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից:

Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ եղանակով վճարումը Հայփոստ ընկերության միջոցով կիրականացվի նախկին եղանակով՝ շահառուի ցանկությամբ, հասցեական առաքմամբ կամ փոստային բաժանմունքներում՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել