Արդեն կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում․ տեսչական մարմիններ

Կառավարությունից հայտնում են, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 31-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Կրթության, Շուկայի Վերահսկողության տեսչական մարմինների կողմից իրականացվել է 19460  ստուգում,  որից միայն 509-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել