Մայիսի 29-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի դպրոցի մոտից կրակոցների ձայն է լսվում:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.00-ի սահմաններում գյուղի միջնակարգ դպրոցի բակում անհայտ անձը անհայտ զինատեսակից կրակել և վնասել է դպրոցի մուտքի դռան ապակին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է կրակողի ինքնությունը: Մայիսի 30-ին, ժամը 13.15-ին, Առինջ գյուղի 25-ամյա բնակիչը ներկայացել է Կոտայքի բաժին և խոստովանել, որ դպրոցի բակում գազային ատրճանակից կրակել և պատահաբար վնասել է դպրոցի դռան ապակին: Նաև պարտավորվել է ատրճանակը ներկայացնել ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: