Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն այսօր՝ հունիսի 1-ին, նիստի ժամանակ հարց բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակված լինելու և իրենց կոնտակտավոր լինելու մասին։
«Նախորդ օրը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում և ձեզանից շատերը, հարգելի իմքայլականներ, վստահ եմ, կոնտակնետրի մեջ եք եղել, այսինքն մեզանից շատերը կոնտակտավորներ են։ Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ իր և ընտանիքի մյուս անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։