«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց այցելությունից հետո այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցում է ԱԺ նիստին

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ՝ մայիսի 31-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց այցելությունից հետո այսօր՝ հունիսի 1-ին մասնակցում է Ազգային ժողովի նիստին։ Այս մասին պատգամավորը գրում է․

«Երեկ՝ կիրակի օրը, որպես կամավորական այցելել եմ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ օգնել դժվարին պայմաններում ախատող բուժանձնակազմին։

Հիվանդանոց այցելության առաջին իսկ պահից անձնակազմի միջամտությամբ պահպանվել են բոլոր պայմանները՝ վարակից խուսափելու համար։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց իմ այցելության ավարտին զրուցել եմ հաստատության գլխավոր բժիշկ Մհեր Դավիդյանցի հետ՝ պարզելու համար արդյոք հիվանդանոցում իմ գտնվելը ունի՞ վարակվելու ռիսկ և կարող եմ արդյոք ինքս վարակել այլոց։ Պարոն Դավիդյանցը ինձ հավաստիացրեց, որ քանի որ պահպանվել են անվտանգության բոլոր, ամենախստագույն պահանջները, վարակման որևէ ռիսկ իմ այցելության ընթացքում չի եղել, ուստի ես կարող եմ առանց անհանգստանալու մասնակցել Ազգային Ժողովի այսօրվա նիստին։

Այդուհանդերձ, այսօր առավոտյան ես այս հարցով իմ նախաձեռնությամբ քննարկում ունեցա նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզորյանի հետ, ով՝ իր հերթին խորհրդակցեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Վերջինս ևս հավաստիացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց իմ այցելության ընթացքում պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը, ուստի իմ մասնակցությունը ԱԺ աշխատանքներին որևէ ռիսկ չի պարունակում։

Միայն այս հավաստիացումներից հետո ես որոշում կայացրեցի մասնակցել խորհրդարանի այսօրվա աշխատանքներին, քանի որ ինքս հասկանում ու գիտակցում եմ հարցի կարևորությունը։

Առողջություն բոլորիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել