«Մեր թեստը, ցավոք, դրական է»,-նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում։
Նրա խոսքով, ինքը որևէ սիմպտոմներ չի ունեցել, առաջնագիծ մեկնելու պլաններ են եղել և թեստ է հանձնել, որն էլ դրական է եղել։ Կորոնավիրուսով վարակված են ընտանիքի մյուս անդամները։ Վարչապետի խոսքով, ինքը վարակվել է աշխատավայրում, իսկ ընտանիքի անդամները՝ իրենից։
Փաշինյանը նշեց, որ կաշխատի վարչապետի կեցավայրից։