«Փչացած ռագու էիք տալիս բանակին ու միլիոն աշխատում, բանակի 15 միլիարդը պտտում էիք ձեր համար, բա հիմա կմզզաք, բա ինչ կանեք»,-այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Պատգամավորը տեսանյութում անդրադարձել է Միքայել Միասյանի այն մեղադրանքներին։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»:
Նա նշել է, որ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում