Ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր մարդիկ կան, ովքեր հարցազրույց կամ ելույթ են ունենում և իմ մասին բացասական գնահատականներ են հնչեցնում, իրենց կարծիքով` հոխորտում կամ փորձում ինքնահաստատվել` ցավոք, չհասկանալով, որ իրենց պարագայում ես ավելի ծանր կտանեմ, եթե իրենք հանկարծ սկսեն ինձ գովել կամ սատարել։

Ուզում եմ մի բան հիշեք, որ երբ տեսնում եմ նման հարցազրույցներ, մտքի փայլատակումներ` առաջացած միակ գայթակղությունն այդ նյութն իմ պատին դնելն է, տարածելն է, որ ավելի շատ մարդ տեսնի իմ և ձեր ծայրահեղ տարբերությունը, որ հանկարծ մեկի մտքի ծայրով չանցնի, որ իմ և ձեր միջև կարող է ընդհանուր տեսակետ կամ արժեհամակարգ լինել։

Այնպես որ, ազատ զգացեք ձեզ, քանզի ես դեռ նոր եմ սկսում։
Բարի կիրակի բոլորին»։

Ավելի վաղ Հայրապետյանը հարցազրույցներից Սիմոնյանի ավելի վաղ կատարած գրառմանը․ «Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի կոնկրետ այս գրառումը հրահանգավորված է, բայց նա իզուր է շտապում: Ալեն Սիմոնյանը երևի կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես հետևից գրկող մարդկանց տեսակից չեմ: Ես սիրում եմ գրկել կանանց, այն էլ` առջևից: Իսկ եթե ինքը շատ է ուզում, հատուկ այդպիսի տեսակ կա, ովքեր հետևից գրկում են: Թող չշտապի: Շուտով իրեն հետևից կգրկեն»,- ապա մեկ անգամ ևս շեշտեց, որ ինքը գրկում է միայն կանանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել