Պեկինում ուղղակի լսում են առողջապահության ոլորտի մասնագետներին, արդյունքում՝ 4 նոր դեպք․ Աշոտ Սարգսյան

Առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը կոչ է արել քաղաքացիներին միասին ու առանց պատճառներ փնտրելու պայքարել կորոնավիրուսի դեմ։

«Սա Պեկինն է այսօր, ԲՈԼՈՐԸ դիմակներով են: Այնտեղ մեղավորներ չեն փնտրում, այնտեղ դիմակ չկրելու պատճառ չեն փնտրում, չեն ասում մաքուր օդին ի՞նչ դիմակ, այնտեղ ՄԻԱՍՆԱԿԱՆ պայքարում են կորոնավիրուսի դեմ, ուղղակի լսում են առողջապահության ոլորտի մասնագետներին և արդյունքում Չինաստանում այսօր հայտնաբերվել է ընդամենը 4 նոր դեպք: Հարգելիներս, եկեք ՄԻԱՍԻՆ մաքրենք երկիրը այդ վիրուսից, մենք դա կարող ենք անել: Յուրաքանչյուրիս բարձր գիտակցությունը և բժիշկների անձնվեր աշխատանքը վերջ կտան վարակի տարածմանը: Բայց մեկը առանց մյուսի հնարավոր չի: Եկեք ուղղակի անենք դա»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել