Որոշ կայքեր տեղեկություն են տարածել, որ հունիսի 1-ից նոր սահմանափակումներ են սկսելու գործել ՀՀ-ում՝ COVID-19-ով պայմանավորված։
Մասնավորապես նշվում է, որ նոր սահմանափակումներ են սկսելու գործել տեղաշարժման, ինչպես նաև տնտեսվարողների գործունեության որոշ տեսակների համար։
Իրավաբան․net-ի հետ զրույցում սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ նման բան չկա․ «Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Նախատեսվող սահմանափակումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար հետևեք պաշտոնական լրահոսին։