ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները:
Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող «Գևորգ Ստեփանյան» Ա/Ձ-ն (Դավիթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2): Հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ:
Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:
Շրջայցերի ընթացքում ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում՝
«Սիներջի Յուրոփ» ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50)
Ա/Ձ «Մանվել Տեր-Առաքելյան» (Հյուսիսային պող 2)
«Վա-Տի» ՍՊԸ (Տերյան 25 2-3)
«Փարվանա Լիճ» ՍՊԸ (Հրազդանի Կիրճ 22/10)
Ա/Ձ Մերի Բադալյան» (Թումանյան 21/1)
«Խուրջին» ՍՊԸ (Թումանյան 21/1 12)
«Ֆաստֆուդ» ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք)
«Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ (Թումանյան 21 22.2)
«Բեռլիներ Վուրստ» ՍՊԸ (Թումանյան 19 36)
«Կարաս Գրուպ» ՍՊԸ (Թումանյան 19-35) բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար:
Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ:
ՍԱՏՄ լրատվականը փոխանցում է, որ պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները:
Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։