Մայիսի 31-ին նախատեսված Մոսկվա-Երևան թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 30-ին (ժամը՝ 09։00-ից 22։00-ն) և մայիսի 31-ին ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի մայիսի 31-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 1351 համարը)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել