Մայիսի 27-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,644,562 է։ Մահացել է 352,789 մարդ, բուժվել՝ 2,323,860-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 370,680-ի։ Բուժվել է 142,208 մարդ, մահացել է՝ 3,968-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 159,797 դեպք է գրանցվել, մահացել է 4,431 մարդ, բուժվել՝ 122,793-ը։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,564-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 141,591 դեպք։ Ապաքինվել է 111,176 մարդ։
Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 4,568 անձի մոտ, որից 2,897-ն ապաքինվել են, 54-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 735-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 557 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 7,774-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,255 է, վիրուսից 98 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,691,342 վարակված, 99,724 մահ։