Համացանցում այսօր տարածվել է մի տեսանյութ, որում Երևանի երկնքում թռչող ուղղաթիռից ինչ-որ բան է թափվում։
Հաշվի առնելով մի խումբ մարդկանց մտահոգությունը՝ Կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Armenian Helicopters ընկերության հետ, որին և պատկանում է ուղղաթիռը։
Ընկերությունից հատատեցին, որ ուղղաթիռն իրենցն է, իսկ տեսանյութն արդեն մեկ տարվա հնության է։
Այն արվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ հանրության շրջանում մտահոգություն առաջացրած թափվող նյութը ոչ այլ ինչ է, քան վարդի թերթեր՝ հարսանեկան արարողության ժամանակ։