Առողջապահության նախարարի 2007 թվականի հրամանով սահմանվել է, թե ինչպիսին պետք է լինեն խաղալիքները, որոնք ծնողները գնում են երեխաների համար։
Որոշումը գործում է առայսօր։ Ծնողները կարող են համեմատել նշված նորմերի համապատասխանությունը խախալիքի կամ դրա տուփի վրա առկա նշումների հետ։
ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ
Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են մինչև 14 տարեկան երեխաների խաղալիքների (խաղերի) և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի հիգիենիկ պահանջներ:
1.2. Սույն կանոնների պահանջները տարածվում են երեխաների համար արտադրող և իրացնող, ինչպես նաև հանրապետության տարածք ներկրվող խաղալիքների (խաղերի) վրա:
2. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ, ԽԱՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՒՄՔԻՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Խաղալիքների (խաղերի) արտադրության մեջ թույլատրվում է օգտագործել հիգիենիկ փորձաքննության արդյունքում դրական եզրակացություն ստացած հումքը և նյութերը:
2.2. Խաղալիքների (խաղերի) արտադրության համար չեն թույլատրվում օգտագործել օգտաթափոնք, բնական մորթի և կաշի (մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների արտադրության ժամանակ), ծառի կեղև:
2.3. Փողային երաժշտական խաղալիքների մասերը, որոնք հպվում են երեխաների շրթունքների հետ, ինչպես նաև չխկչխկանները, պետք է պատրաստված լինեն խոնավակայուն, ինչպես նաև հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից:
3. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 03.07.14 N 47-Ն)
4. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
4.1. Խաղալիքների փորձաքննությունը կատարվում է հետևյալ դեպքերում.
ա. նոր տեսակի խաղալիքի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
բ. թողարկվող արտադրանքի կազմի (կառուցվածքի) մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ,
գ. թողարկվող արտադրանքի տեխնոլոգիական հրահանգում, արտադրական գործընթացի լրակազմության մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ, խաղալիքի փորձնական խմբաքանակի արտադրություն կազմակերպելու ժամանակ,
դ. հիգիենիկ եզրակացության տրման ժամկետի սպառման դեպքում:
4.2. Հիգիենիկ փորձաքննությունը իր մեջ ներառում է.
ա. որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննություն,
բ. լաբորատոր-գործիքային հետազոտություններ և փորձարկումներ, անհրաժեշտության դեպքում նաև արտադրության պայմանների սանիտարահիգիենիկ հետազոտություն:
4.2.1. Փորձաքննության համար պատվիրատուն ներկայացնում է խաղալիքների փորձաքննության համար անհրաժեշտ քանակությամբ փորձանմուշներ և հետևյալ փաստաթղթերը.
ա. տեղական արտադրությամբ խաղալիքների (խաղերի) համար խաղալիքների նորմատիվային և (կամ) տեխնիկական փաստաթղթեր (տեխնիկական պայմաններ, տեխնոլոգիական հրահանգներ և այլն) խաղալիքների փորձարկման արձանագրություններ (եթե առկա են),
բ. արտասահմանյան արտադրությամբ խաղալիքների (խաղերի) համար խաղալիքների և դրանց պատրաստման համար օգտագործվող հումքի և նյութերի անվտանգությունը հաստատող փաստաթուղթ (երկրի լիազոր մարմնի, արտադրող և առաքող կազմակերպության կողմից տրված):
4.3. Հիգիենիկ եզրակացությունը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի կողմից մինչև 5 (հինգ), իսկ փորձնական խմբաքանակի համար՝ մինչև մեկ տարի ժամկետով:
5. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԶԳԱՅՈՐՈՇՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
5.1. Խաղալիքների փորձանմուշների զգայորոշական հետազոտությունների ժամանակ գնահատվում է խաղալիքների արտաքին տեսքը, մակերեսը (չոր, կպչուն, հարթ), հոտի և թերությունների առկայությունը:
5.2. Պլաստիկ նյութերից պատրաստված խաղալիքները մանրազննորեն լվացվում են 37օ ջերմաստիճանի ջրով (առանց մեխանիկական մշակման, օճառի և սինթետիկ լվացող նյութերի օգտագործմամբ), ցայում են թորած ջրով և չորացնում սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Խաղալիքների հոտի (կամ արտածծման) որոշումը կատարվում է հանձնաժողովի կողմից (5 անդամից ոչ պակաս) սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Հոտի բնույթը նշվում է գրագրորեն (կողմնակի, տհաճ, սպեցիֆիկ, բուրավետ, անորոշ): Հոտի ինտենսիվությունը արտահայտվում է բալերով՝ համաձայն ստորև բերված սանդղակի.
ՀՈՏԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Հոտի ինտենսիվություն |
Բնութագիրը |
Հոտի առկայությունը |
0 |
Հոտ չկա |
Զգալի հոտի բացակայություն: |
1 |
Շատ թույլ |
Սովորաբար զգացվող, սակայն փորձառու որակը (հոտը/ որոշողի կողմից նշվող հոտ: |
2 |
Թույլ |
Հոտ, եթե դրան ուշադրություն է դարձվում` անփորձ որակը որոշողի կողմից: |
3 |
Նկատելի |
Դյուրին զգացվող և տհաճ զգացում առաջացնող հոտ: |
4 |
Սուր |
Ուշադրություն գրավող, բացասական արձագանք առաջացնող հոտ: |
5 |
Շատ սուր |
Այնքան ուժեղ հոտ, որ առաջացնում է տհաճ զգացումներ: |
6. ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1. Խաղալիքներից արտազատող քիմիական նյութերի ցանկը, կախված պատրաստման համար օգտագործվող հումքից, ներկայացված է սույն կանոնների Հավելված 1-ում:
6.2. Նոր տեսակի (բնույթի) նյութերից պատրաստված խաղալիքների հիգիենիկ փորձաքննության ժամանակ զգայորոշական և սանիտարաքիմիական հետազոտություններից հետո անհրաժեշտ է կատարել դրանց թունաբանական հետազոտություն:
6.2.1. Նոր, չհետազոտված և կրկնակի սինթեզված քիմիական նյութերի թունաբանական հետազոտությունը իր մեջ ներառում է.
ա. քիմիական նյութերից սուր թունավորության մակարդակի որոշումը կատարվում է լաբորատոր կենդանիների (սպիտակ առնետ, սպիտակ մուկ, նապաստակ, ծովախոզուկ) վրա դրված փորձերի հիմքերով` կենդանու ստամոքսի մեջ ներարկելով նյութի միջին չափաքանակը (մահվան չափաքնակը՝ ՄՉ50), որը առաջացնում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահը,
բ. մաշկի վրա փոփոխություններ առաջացնող նյութերի հատկությունների որոշում,
գ. մաշկի միջոցով նյութերի ներծծման մակարդակի որոշում,
դ. նյութի կումուլյատիվ հատկության հետազոտում:
Ստացված բոլոր արդյունքների հիմքերով անհրաժեշտ է որոշել հետազոտվող նյութի թունավորության մակարդակը:
6.2.2. Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով:
6.3. Թունավորության ինդեքսը որոշվում է.
ա. կենսաբանական թեստավորման եղանակով թունավորության ինդեքսի որոշումը բջջային թեստ-օբյեկտի վրա «ին վիտրո» և արդյունքում ստացված նրա արժեքը պետք է գտնվի 70-120%-ի սահմանում,
բ. ըստ ջրալուծվող բաղադրամասերի որպես թեստ-օբյեկտ խոշոր եղջերավոր անասունի սերմնահեղուկի օգտագործմամբ օդի նմուշի թունավորության գնահատման էսպրես մեթոդական ձեռնարկին համապատասխան խաղալիքի նմուշի փորձարկման արդյունքում թունավորության ինդեքսի արժեքը պետք է գտնվի 80-120%-ի սահմանում,
գ. լյումինիստետային մանրէաբանական թեստի օգնությամբ քիմիական միացությունների, պոլիմերների, նյութերի արտադրանքի թունավորության որոշման ձեռնարկին համապատասխան փորձարկման արդյունքում թունավորության ինդեքսի արժեքը պետք է լինի 20%-ից պակաս:
(հավելվածը փոփ. 03.07.14 N 47-Ն)
Հաստատված է Հավելված 1 |
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՇՎՈՂ (ԿԱԽՎԱԾ ՀՈՒՄՔԻՑ) ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿ «*»
|
|
«*» ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ I ԴԱՍԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԻԳՐԱՑԻԱՆ |
Հ/Հ | Խաղալիքների պատրաստման ժամանակ օգտագործվող հումքի անվանումը | Արտազատվող նյութերի ցանկ |
1. | Ակրիլոնիտրիլբուտադիոն – ստիրոլային պլաստմասաներ (ABC – պլաստմասաներ) | Ստիրոլ, ակրիլոնիտրիլ, ալֆա-մետիլստիրոլ, բենզոլ, բենզալդեհիդ, թթուներ, տոլուոլ, էթիլբենզոլ |
2. | Պոլիստիրոլ սուսպենզային, հարվածադիմացկուն | Ստիրոլ, բենզոլ, տոլուոլ, սպիրտներ (մեթիլային, բուտիլային), ֆորմալդեհիդ, էթիլբենզոլ |
3. | Պոլիստիրոլ փրփրած | Ստիրոլ, բենզոլ, տոլուոլ, էթիլբենզոլ, կումոլ, մեթիլ սպիրտ, ֆորմալդեհիդ |
4. | Ստիրոլի համապոլիմեր, ակրիլոնիտրիլավ | Ստիրոլ, ակրիլոնիտրիլ, բենզալդեհիդ, ֆորմալդեհիդ |
5. | Մետիլմետակրիլատով ստիրոլի սոմապոլիմեր, | Ստիրոլ, մետիլմետակրիլ, մետիլային սպիրտ, ֆորմադեգիդ |
6. | Ակրիլնիտրիլով և մետիլմետակրիլով ստիրոլի սոպոլիմեր | Ակրիլնիտրիլ, ստիրոլ, մետիլմետակրիլ, մեթիլային սպիրտ, ֆորմալդեգիդ |
7. | Բուտադիենով ստիրոլի սոպոլիմեր | Ստիրոլ, բուտադիեն, ացետալդեգիդ, ացետոն, սպիրտներ (մետիլային, բուտիլային), կսիլոլներ |
8. | Պոլիօլեֆինների (բարձր և ցածր ճնշման պոլիէթիլեներ, պոլիպրոպիլեն, էթիլենով պրոպիլենի սոպոլիմերներ, պոլիբուտիլեն, պոլիիզոբուտիլեն), հիմքով նյութեր, | Ֆորմալդեգիդ, էտիլացետատ, ացետալդեգիդ, ացետոն, գեկսան, գեպտան, գեպտեն, գեկսեն, սպիտներ (մետիլային, պրոպիլային, իզոպրոպիլային, բուտիլային, իզոբուտիլային) |
9. | Վինիլացետատի հիմքով պոլիմերներ | Վինիլացետատ, ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, գեկսան, գեպտան, |
10. | Պոլիուրետաններ | Էտիլենգլիկոլ, ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ, էտիլացետատ, բուտիլացետատ, ացետոն, բենզոլ տոլուոլ, սպիրտեր` մետիլային, պրոպիլային, իզոպրոպիլային |
11. | Պոլիվինիլքլորիդ (կարծր) | Վինիլքլորիդ, ացետալդեգիդ, ացետոն, սպիրտներ` մեթիլային, պրոպիլային, իզոպրոպիլային, բուտիլային, իոբուտիլային, ֆենոլներ, ցինկ, անագ |
12. | Պոլիվինիլքլորիդ (պլաստիֆիցիրավացված) | Վինիլքլորիդ, ացետալդեգիդ, ացետոն, սպիրտներ` մետիլային, պրոպիլային, իզոպրոպիլային, բուտիլային, իոբուտիլային, բենզոլ, տոլուոլ, ֆենոլ/ֆենոլներ, ֆտալատներ, ցինկ, անագ |
13 | Պոլիամիդ 6(պոլիկապրոամիդ, կապրոն) | Ե-կապրոլակտամ, բենզոլ, ֆենոլ/ֆենոլներ |
14. | Պոլիամիդ 66, 610 (պոլիգեկսամետիլենադիպամին, նեյլոն, պոլիգեկսամետիլենսեբացինամիդ) | Գեկսամետիլենդիամին, մետիլային սպիրտ, բենզոլ |
15. | Պոլիակրիլատ | Ակրիլոնիտրիլ, բուտիլաակրիլատ, մետիլակրիլատ, մետիլմետակրիլատ, բուտիլակրիլատ, գեկսան, գեպտան |
16. | Պոլիէթերների հիմքով նյութեր (պոլիէտիլենոկսիդ, պոլիպրոպիլենոկսիդ, պոլիտետրամետիլենոկսիդ, պոլիֆենիլենոկսիդ) | ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, ացետոն, մետիլացետատ, պոլիպրոպիլային և մետիլային սպիրտներ, ֆենոլ/ ֆենոլներ |
17. | Պոլիէտիլենտերաֆտալատ (ՊԷՏՖ) և տերեֆտալեային թթույի հիմքով սոպոլիմերներ | ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, էտիլենգլիկոլ, ացետոն դիմետիլտերաֆտալատ, մետիլային, բուտիլային, իզոբուտիլային սպիրտներ, |
18. | Պոլիկարբոնատ | ֆենոլ/ ֆենոլներ, դիֆինիլոլպրոպան, մետիլենքլորիդ, քլորբենզոլ |
19. | Պոլիվինիլսուլֆիդ | ֆենոլ/ ֆենոլներ, ացետալդեգիդ, դիքլորբենզոլ, մեթիլային սպիրտներ, բոր |
20. | Ամինոպլաստներ (կարբամիդա և մելանոֆորմալդեգիդային մամլած զանգվածներ) | ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, |
21. | Ֆենապլաստներ (ֆենոլֆորմալդեգիդային խեժերի հիմքով պլաստմասաներ) | ֆորմալդեգիդ, ֆենոլ/ ֆենոլներ,ացետալդեգիդ, |
22. | Էպոկսիդային խեժի հիմքով պոլիմերային նյութեր | ֆորմալդեգիդ, ֆենոլ/ ֆենոլներ, ացետալդեգիդ, էպիքլորհիդրին, դիֆինիլոլպրոպան |
23. | Ցելյուլոզա | ֆորմալդեգիդ, էտիլացետատ, բենզոլ, ացետոն |
24. | Պարաֆիններ և մոմեր | ացետալդեգիդ, ացետոն, գեկսան, գեպտան, բենզպիրեն, մետիլային, բուտիլային սպիրտներ, տոլուոլ, ֆորմալդեգիդ |
25. | Ռետինալատեկսային կազմություն | Իզոպրեն, ակրիլնիտրիտ, ստիրոլ, ագիդոլներ, տիուրամներ, ալտակս, կապտակս, ացետոֆենոն, սուլֆենամիդ Ց, վուլկացիտ, ցիմատներ, ֆտալատներ, դիֆինիլգուանիդին, բենզոյաթթու, բենզպիրեն, ցինկ, կապար, արսեն |
26. | Սիլիկոններ | ֆորմալդեգիդ, ացետալդեգիդ, ֆենոլ/ ֆենոլներ, մետիլային, բուտիլային սպիրտներ, բենզոլ |
27. | Թուղթ | էտիլացետատ, ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ, ացետան, բենզոլ, տոլուոլ, մետիլային, բուտիլային, իզոբուտիլային սպիրտներ, կապար, ցինկ, արսեն, քրոմ |
28. | Ստվարաթուղթ | էտիլացետատ, բուտիլացետատ, ացետալդեգիդ, ֆորմալդեգիդ, ացետոն, բենզոլ, տոլուոլ, մեթիլային, բուտիլային, իզոբուտիլային, պրոպիլային, իզոպրոպիլային սպիրտներ, կսիլոլներ, կապար, ցինկ, քրոմ, արսեն |
29. | Փայտանյութ | ֆորմալդեգիդ, ֆենոլ/ ֆենոլներ, ացետալդեգիդ, մեթիլային, բուտիլային, իզոբուտիլային, պրոպիլային, իզոպրոպիլային սպիրտներ, |
30. | Խեցեղեն | Բոր, տիտան, ցինկ, ալյումին, կադմիում, բարիում, կապար, մանգան, պղինձ, քրոմ, կոբալտ, լիտիում |
31. | Ապակի, բյուրեղապակի | Բոր, ալյումինիում, արսեն, քրոմ, պղինձ, մանգան, կապար, կադմիում, բարիում, կոբալտ, տիտան |
32. | Ճենապակի, հախճապակի | Ալյումինիում, ցինկ, քրոմ, կապար, կադմիում, բարիում, կոբալտ, բոր, մանգան, լիտիում |
33. | Ալյումինե նրբաթիթեղ | Ալյումինիում, երկաթ, ցինկ, պղինձ, մանգան |
34. | Գործվածքներ, արհեստական կաշի, խավ | |
Բնական | Պենտաքլորֆենոլ | |
Արհեստական` վիսկոզ, ացետատ | Ծծմբածխածին | |
Քիմիական` պոլիէթերային մանրաթելեր, լավսան | Էտիլենգլիկոլ, դիմետիլտերեֆտալատ | |
Պոլիամիդային մանվածքներ, կապրոն, նեյլոն | Կապրոլակտամ, գեկսամետիլենդիամին | |
Պոլիակրիլնիտրիլային մանվածք, նիտրոն. | Ակրիլնիտրիլ, վինիլացետատ | |
Պոլիվինիլքլորիդային մանվածք, քլորին | Բենզոլ, տոլուոլ, դիոկտիլֆտալատ, դիբուտիլֆտալատ | |
Պոլիվինիլսպիրտային մանվածք, վինոլ | Վինիլացետատ | |
Պոլիոլեֆինային | Ացետալդեգիդ,ֆորմալդեգիդ | |
Պոլիուրետանային, սպանդեկս, լայկրա | Էտիլենգլիկոլ, ացետալդեգիդ | |
Բացի նշվածներից, անկախ նյութի կազմից | ֆորմալդեգիդ, արսեն, քրոմ, պղինձ, կապար, կադմիում, կոբալտ, նիկել, սնդիկ | |
35. | Ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ, գուաշ, պլաստիլին | Սորմա, մկնդեղ, բարիում, կադմիում, քրոմ, կապար, սնդիկ, սելեն, ֆենոլ/ֆենոլներ |
Հաստատված է Հավելված 2 |
ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻՑ ԱՐՏԱԶԱՏՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Որոշվող քիմիական նյութերի անվանումները |
ՍԹԽ, ՄԹԽ ջրային միջավայրում, |
Վտանգա-վորության դասը |
ՍԹԽ, ՕԿԱՄ օդային միջավայրում, ոչ ավել, մգ/մ3 |
Վտանգա-վորության դասը |
Ագիդօլ 2 2,2-մեթիլեն-բիս (4-մեթիլ-6-տրետ-բուտիլֆենոլ) ՆԳ-2246 |
2,00 |
– |
– |
– |
Ագիդօլ 40 2,4,6-տրիս-(3,5-դիտրետբուտիլ-4-օքսիբենզիլ)-մեզիտիլեն |
1,0 |
– |
– |
– |
Ակրիլոնիտրիլ |
0,02 |
2 |
0,03 |
2 |
Ալյումինիում |
0,5 |
2 |
– |
– |
Ալտաքս Դի-(2-բենզտիազոլիլ) – դիսուլֆիդ |
0,40 |
3 |
– |
– |
Ալկիլֆենոլ |
0,1 |
3 |
– |
– |
Ացետալդեհիդ |
0,2 |
4 |
0,01 |
3 |
Ացետոն |
0,1 |
3 |
0,35 |
4 |
Ացետոֆենոն |
0,1 |
3 |
0,003 |
3 |
Բարիում |
500/250 մգ/կգ * |
2 |
– |
– |
Բենզալդեհիդ |
0,003 |
4 |
0,04 |
3 |
Բենզ (ա) պիրեն |
Չի թույլատրվում |
|||
Բենզոլ |
0,01 |
2 |
0,1 |
2 |
Բոր |
0,5 |
2 |
– |
– |
Բուտադիեն |
0,050 |
4 |
1,000 |
4 |
Բուտիլակրիլատ |
0,01 |
4 |
0,0075 |
2 |
Բուտիլմետակրիլատ |
0,02 |
4 |
0,01 |
2 |
Բուտիլացետատ |
0,01 |
4 |
0,1 |
4 |
Վինիլացետատ |
0,2 |
2 |
0,15 |
3 |
Վինիլ քլորային |
0,01 |
2 |
0,01 |
1 |
Վուլկացիտ (էթիլֆենիլդիտիոկարբոնատ ցինկ) |
1,0 |
– |
– |
– |
Հեքսամեթիլենդիամին |
0,01 |
2 |
0,001 |
2 |
Հեքսան |
0,1 |
4 |
– |
– |
Հեպտան |
0,1 |
4 |
– |
– |
Հեքսեն |
– |
– |
0,085 |
3 |
Հեպտեն |
– |
– |
0,065 |
3 |
Դիմետիլֆտալատ |
0,3 |
3 |
0,007 |
2 |
Դիբուտիլֆտալատ |
0,2 |
3 |
0,1 |
2 |
Դիոկտիլֆտալատ |
2,0 |
3 |
0,02 |
– |
Դիէթիլֆտալատ |
3,0 |
4 |
0,01 |
– |
Դիմեթիլտերեֆտալատ |
1,5 |
4 |
0,05 |
2 |
Դիմեթիլֆենոլ (քսիլենոլ) |
0,25 |
4 |
0,01 |
3 |
Դիքլորբենզոլ |
0,002 |
3 |
0,03 |
– |
Դիքլորֆենոլ |
0,002 |
4 |
– |
– |
Դիֆենիլգուանիդին |
0,5 |
3 |
– |
– |
Դիֆենիլոլպրոպան |
0,01 |
4 |
0,04 |
– |
Երկաթ |
0,3 |
– |
– |
– |
Իզոպրեն (2-մեթիլբուտադիեն-1,3) |
0,01 |
4 |
0,5 |
3 |
Կադմիում |
75/50 մգ/կգ * |
2 |
– |
– |
Կապտաքս (2-մերկապտո-բենզթ-իազոլ) |
0,40 |
4 |
– |
– |
Կոբալտ |
0,1 |
2 |
– |
– |
Ե-կապրոլակտամ |
0,5 |
4 |
0,06 |
3 |
պ-Քսիլոլ |
0,05 |
3 |
0,3 |
3 |
մ-Քսիլոլ |
0,05 |
3 |
0,4 |
3 |
օ-Քսիլոլ |
0,05 |
3 |
0,3 |
3 |
պ-Կրեզոլ |
0,004 |
2 |
– |
– |
մ-Կրեզոլ |
0,004 |
2 |
– |
– |
Կրեզոլներ (օ-, մ-, պ- իզոմերների խառնուրդ) |
– |
– |
0,005 |
2 |
Կումոլ (իզոպրոպիլբենզոլ) |
0,1 |
3 |
0,014 |
4 |
Լիթիում |
0,03 |
2 |
– |
– |
Մանգան |
0,1 |
3 |
– |
– |
Պղինձ |
1,0 |
3 |
– |
– |
Մեթիլակրիլատ |
0,02 |
4 |
0,01 |
4 |
Մեթիլմեթակրիլատ |
0,25 |
2 |
0,01 |
3 |
Մեթիլացետատ |
0,1 |
3 |
0,07 |
4 |
Մեթիլենքլորիդ (դիքլորմեթան) |
7,5 |
3 |
– |
– |
ալֆա-մեթիլստիրոլ |
0,1 |
3 |
0,04 |
3 |
Մկնդեղ |
25/25 մգ/կգ * |
2 |
– |
– |
Նիկել |
0,1 |
3 |
– |
– |
N-նիտրոզոամիններ (ցնդող) |
10 մկգ/կգ |
– |
– |
– |
Նիտրոզոառաջացնող |
200 մկգ/կգ |
– |
– |
– |
Օլով |
2,0 |
3 |
– |
– |
Պենտաքլորֆենոլ |
0,05 |
2 |
0,02 |
– |
օ- և պ- Պրոպիլֆենոլ |
0,01 |
4 |
– |
– |
Պսևդոկումոլ |
– |
– |
0,015 |
2 |
Սնդիկ |
60/25 մգ/կգ * |
1 |
– |
– |
Ծծմբաածխածին |
1,0 |
2 |
0,005 |
2 |
Կապար |
90/90 մգ/կգ * |
2 |
– |
– |
Սելեն |
500/500 մգ/կգ * |
2 |
– |
– |
Բուտիլային սպիրտ |
0,5 |
2 |
0,1 |
3 |
Իզոբուտիլային սպիրտ |
0,5 |
2 |
0,1 |
4 |
Պրոպիլային սպիրտ |
0,1 |
4 |
0,3 |
3 |
Իզոպրոպիլային սպիրտ |
0,1 |
4 |
0,6 |
3 |
Մեթիլային սպիրտ |
0,2 |
2 |
0,5 |
3 |
Ստիրոլ (վինիլբենզոլ) |
0,1 |
2 |
0,002 |
2 |
Սուլֆենամիդ -Ց (ցիկլոհեքսիլ-2-բենզթիազոլսուլֆենամիդ) |
0,4 |
– |
– |
– |
Սուրմա |
60/62 մգ/կգ * |
3 |
– |
– |
Տիտան |
0,1 |
3 |
– |
– |
Տիուրամ Դ (տետրամեթիլտիուրամ դիսուլֆիդ) |
0,5 |
2 |
– |
– |
Տիուրամ Ե (տետրաէթիլտիուրամ դիսուլֆիդ) |
0,5 |
3 |
– |
– |
Տոլուոլ |
0,5 |
4 |
0,6 |
3 |
Տրիքլորֆենոլ |
0,004 |
4 |
– |
– |
Ֆենոլ |
0,05 |
4 |
0,003 |
2 |
Ֆենոլներ (ցնդող ֆենոլների գումար) |
0,1 |
– |
– |
– |
Ֆորմալդեհիդ |
0,1 |
2 |
0,003 |
2 |
Քլոր |
60/25 մգ/կգ * |
3 |
– |
– |
Քլորբենզոլ |
0,02 |
3 |
0,1 |
3 |
Քլորֆենոլ |
0,001 |
4 |
0,003 |
2 |
Ցինկ |
1,0 |
3 |
– |
– |
Էթիլացետատ |
0,1 |
2 |
0,1 |
4 |
Էթիլբենզոլ |
0,01 |
4 |
0,02 |
3 |
Էթիլենգլիկոլ |
1,0 |
3 |
1,0 |
– |
Էպիքլորհիդրին |
0,1 |
2 |
0,2 |
2 |