Ոստիկանությունից հայտնում են, որ ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։
Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։
Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան վայրերում՝ Շրեշտասարում, Շինահողի արգելավայրում, Շառաչի և Խոսրովի անտառի ջրվեժների մոտակայքում և այլ վայրերում։
Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները։