Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը:
«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 544698 հեռախոսահամարով, կամ զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավալյալ տեղեկատվություն»,-ասվում է հայտարարության մեջ: