Վարչական ակտի վերաբերյալ վիճարկման հայց ներկայացնելու հետ կապված փոփոխություններ կկատարվեն

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում փոփոխություններ կկատարվեն։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

«Ներկայումս Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված է մի կառուցակարգ, որով վարչական ակտի վերաբերյալ վարչական բողոք ներկայացնելը և թե վիճարկման հայց ներկայացնելը հանգեցնում են վարչական ակտի կատարման կասեցման, բացառությամբ այդ հոդվածով թվարկված դեպքերիի»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ խնդիրը բարձրացել է շինարարական թույլտվությունների վիճարկումների հետ կապված, որոնց հետևանքում շինարարարկան աշխատանքները կասեցվում են։

Փոփոխության համաձայն Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն կնախատեսվի այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար։ Արդյունքում երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման։ Դրա փոխարեն վարչական դատարանը հայցվորի միջնորդությամբ գործի քննության ընթացքում կարող է ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել նշված վարչական ակտի կատարումը՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր կարգով։

Նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում։ Մասնավորապես՝ կասեցման ազդեցությունից բացառություն է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ  վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից բողոքարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ կամ բարենպաստ դրույթներ պարունակող զուգորդող վարչական ակտ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել