Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության մայիսի 27-ի նիստին հայտարարեց, որ տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին ավարտական դասարանները միջոցառումներ են նախապատրաստում։
«Կարծում եմ առաջիկա 4 օրերը վարակի տարածման առումով վտանգավոր են լինելու, որովհետև հանգստյան օրեր են։ Մեր տեղեկություններով ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր միջոցառումներ են նախատեսում։ Մենք թեպետ ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք և այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում։ Օգտվելով այս հնարավորությունից՝ ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել ուսումնական հաստատություններին և ծնողական խորհուրդներին՝ զերծ մնան նման միջոացռումների կազմակերպումից՝ առաջիկայում»,-նշեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը հայտնեց նաև, որ ինչպես խոստացել են, հնարավորության դեպքում մի օր կորոշեն և բոլորը կնշեն Վերջին զանգը։
Մանրամասները՝ տեսանյութում