Ոստիկանությունը 966 արձանագարություն է կազմել, 240-ը՝ դիմակ չունենալու համար․ ոստիկանապետ

Կառավարության նիստից առաջ այսօր՝ մայիսի 27-ին տեսաչական մարմիններից և ոստիկանությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց տնտեսվարողների և քաղաքացիների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին։

«Ի կատարումն պարետի որոշման պահանջների, ոստիկանությունը արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան հոդվածով նախատեսված արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու համար․ ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն, քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով՝ 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների պահպանման կապակցությամբ՝ 657 արձանագրություն, որից 594-ը տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը՝ հանրային տրանսպորտի՝ ավտոբուսների և երթուղային ավտոբուսների վարորդների,  տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, երեկ արդեն՝ 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ կամ քաղաքացիներ, ովքեր երթևեկել են տրանսպորտում՝ առանց պահանջների պահպանման»,-ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել