Մեկ օրում կորոնավիրուսից 7 մահ, 372 հիվանդացության նոր դեպք․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից.

  • 3255-ն` առողջացած,
  • 98-ը` մահվան ելքով,
  • 4377 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը՝ 5-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 53678 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։ Կատարվել է 1124 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7402, որից 3220-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 4052-ը, բացասական թեստերը եղել են՝ 52554-ը, մահվան դեպքերը՝ 91-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել