Մի քանի ժամով կդադարեցվի Արարատի, Լոռու, Կոտայքի մարզերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոտայով և Գ.Նժդեհ, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Արագածոտնի մարզի Փարփի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել