Մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի մայիսի 25-ի ԱԺԽՈ-038-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել