«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա ամուսինը, Կարեն Մեժլումյանը։
«Կինս բուժումն անցնում է տնային պայմաններում, բարեբախտաբար, նրա մոտ առողջության վատթարացում չկա: Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել նաև ես, պատասխանը դեռեւս չի ստացվել»,-նշել է նա:
Նա նշում է, որ Ինեսսա Պետրոսյանը վերջին օրերի ընթացքում մարդկանց հետ շփում չի ունեցել։