Օգնեք մեզ իրականացնել «կորոնավիրուսային հեղափոխությունը»․ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 25-ին, ֆեյսբուքյան ուղիղի եթե ժամանակ հայտարարել է, թե որն է եղել «սխալը»՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Մենք չափից ավելի մեծ վստահություն են տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության նկատմամբ։ Մեր ամբողջ ռազմավարությունը այս ամբողջ շրջանում եղել է այն, որ մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը։ Պահպանեք այս 3 կանոնը․

  • Ախտահանել ձեռքերը,
  • Կրել դիմակ,
  • Չհաղորդակցվել մարդկանց հետ՝ առանց դիմակի կամ սոցիալական հեռավորություն պահելով։

Մենք չենք պատկերացնում հարցերը լուծել հանրային համագործակցության տիրույթից դուրս։ Մենք կառավարություն են դարձել, ես վարչապետ եմ դարձել հենց դրա շրջանակում։ Ժամանակին մենք ինքներս մեր անհատական վարքագծի փոփոխությամբ իրականացրել ենք ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն։ Իմ կոչն ու խնդրանքն է ձեզ, որ յուրաքանչյուրը իր անհատական պատասխանատվությամբ, իր անհատական վարքագծի վրա հսկողությամբ օգնի որպեսզի մենք իրականացնենք «կորոնավիրուսային հեղափոխությունը»։ Սա է հիմնական ուղերձս և մենք գնալու ենք նաև որոշ վարչական լծակների խստացման։ Կոչ եմ անում, խնդրում և հորդորում են նաև ոչ աշխատանքային օրերին պահպանել նշված կանոնները»,-նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ դիմակ գնելու խնդիր ունեցող քաղաքացիները կարող են դիմակ պատրաստել տնային պայմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել