Կասեցումներ` «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում։
Այս մասին տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Անվտանգության կանոնների խախտման հիմքով կասեցվել է ավելի քան մեկ տասնյակ տաղավարների գործունեությունը։ Պարետի որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։
Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։