ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահ Արման Սարգսյանը մայիսի 20-ի հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանը հետմահու պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Շախմատի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արսեն Արտաշի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել