ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել

«Տեղեկատվության ստուգման կենտրոնից» հայտնում են․

«Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:

Ըստ լրատվականի՝ ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` Էդուարդ Մարտիրոսյանի առաջին տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱԱԾ-ից հերքեցին լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել