Մահացել է 31-ամյա կին, ծննդաբերությունից 5 օր անց զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա․ առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօրվա՝ մայիսի 25-ի ժամը 11-ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է ընդհանուր թվով 87 մահվան դեպք, որից 6-ը՝ երեկվա ընթացում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ն են․ երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով,նման նոր դեպքերը՝ 6-ն են։

«Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել