Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից.
- 3145-ն` առողջացած,
- 87-ը` մահվան ելքով,
- 3842 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքը՝ 6-ն է)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։ Կատարվել է 1197 թեստավորում։
Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 6661, որից 3064-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 3483-ը, բացասական թեստերը եղել են՝ 50397-ը, մահվան դեպքերը՝ 81-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 33-ը։