ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն ուրախ է Հայաստանին տրամադրել 1.2 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։
«Ակնկալվում է, որ ետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը:
Այդ պատճառով, մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ։