Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 18-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները խրախուսվել են դրամական պարգևատրմամբ՝ Երևան քաղաքի 2020թ-ի. ապրիլ ամսվա բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին՝ համաձայն հավելվածի։
Կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա, իսկ կարգադրության կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանի վրա: